Մամուլ

Բեռնատարը վրաերթի է ենթարկել հեծանվորդին. վերջինը տեղում մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Հովսեփ Ռ.-ն իր վարած «DAF» մակնիշի բեռնատարով Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Արտաշատի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել հեծանվորդ, Արարատի մարզի բնակիչ 78-ամյա Էդիկ Թ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հեծանվորդի մահը:

Դեպքի մասին ոստիկանության Արտաշատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը ՝վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռուբեն Բադալյանի գլխավորությամբ:  

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան և վնասված հեծանիվը տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել