Մամուլ

Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. բեռնատարը Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի

Shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ մարտի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:10-ի սահմաններում «SHACMAN» մակնիշի բեռնատարը Վաղարշյան փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ապա օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների, որը բացառվում է հերքվի, հետիոտնը փողոցն անցել է հետիոտնի համար նախատեսված անցման վայրով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվեք ձեր էջում