ՄամուլՏեսանյութ

Բեռնատարը Հարսնաքար ռեստորանի մոտ վրաերթի է ենթարկել ամուսիններին․ վերջիններս տեղում մահացել են

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Mercedes» մակնիշի բեռնատարը Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վարերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները տեղում մահացել են։

Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրանց մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են վարորդի և մահացածների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածները  նշում էին, որ մահացածները ամուսիններ են։

Կիսվել