Բեռլուսկոնին TikTok-ում անեկդոտ է պատմել Պուտինի, Բայդենի և Հռոմի պապի մասին
Բեռլուսկոնին TikTok-ում անեկդոտ է պատմել Պուտինի, Բայդենի և Հռոմի պապի մասին
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին TikTok սոցիալական ցանցում անեկդոտ է պատմել, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ատլանտիկայի վրայով թռչում է ինքնաթիռը, որի մեջ են Ջո Բայդենը, Վլադիմիր Պուտինը, Սիլվիո Բեռլուսկոնին, Հռոմի պապը եւ նրա երիտասարդ օգնականներից մեկը»,- ասել է նա։
Շուտով «օդաչուները հասկանում են, որ ողբերգական սխալ են թույլ տվել եւ լցրել են միայն մի բաքը», եւ «հինգ րոպե հետո ինքնաթիռը կընկնի»։
Պարզվել է, որ հինգ ուղեւորների համար կա ընդամենը չորս պարաշյուտ, շարունակել է Բեռլուսկոնին։
«Ջո Բայդենը խլում է առաջինն ու ասում. «Սա իմն է, որովհետեւ ես ամենաազդեցիկ մարդն եմ Արեւմուտքում։
Վլադիմիր Պուտինը վերցնում է մյուսը. «Սա իմն է, որովհետեւ ես ամենաազդեցիկ մարդն եմ Արեւելքում»։
Սիլվիո Բեռլուսկոնին ասում է. «Սա ես կվերցնեմ, որովհետեւ բոլորը գիտեն, որ ես ամենախելացի քաղաքական գործիչն եմ աշխարհում։
Այդ ժամանակ Հռոմի պապի օգնականը հովվապետին է մեկնում պարաշյուտը, բայց նա հրաժարվում է. «Շնորհակալություն, ես ծեր եմ, ես երկար ու երջանիկ կյանք եմ ապրել։ Դու վերցրու այն»։
Բայց օգնականն ասում է. «Մնացել են երկուսը, որովհետեւ աշխարհի ամենախելացի մարդը, ամենախելացի քաղաքական գործիչը թռել է իմ ուսապարկով»,- ամփոփել է Բեռլուսկոնին։
Բեռլուսկոնին անեկդոտների մեծ սիրահար է։ 85-ամյա քաղաքական գործիչը հինգշաբթի գրանցվել է TikTok-ում, որպեսզի գրավի ընտրողների ուշադրությունը սեպտեմբերի 25-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։
Նրա ամենաառաջին տեսանյութն արդեն ավելի քան 5 մլն դիտում է հավաքել։