Բեռլուսկոնին իր վերջին սիրուհուն 100 մլն եվրո է կտակել
Բեռլուսկոնին իր վերջին սիրուհուն 100 մլն եվրո է կտակել
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 33-ամյա Մարթա Ֆաշինային 100 մլն եվրո է կտակել, գրում է Ansa գործակալությունը:
Մարթա Ֆաշինան քաղաքական գործչի հետ իր վերջին օրերն անցկացրել է հիվանդանոցում։
Բացի Ֆաշինայից, որը խորհրդարանի պատգամավոր է «Առաջ, Իտալիա» կուսակցությունից և եղել է քաղաքական գործչի վերջին սիրեցյալը, 100 մլն եվրո է ժառանգել Բեռլուսկոնիի կրտսեր եղբայր Պաոլոն:
Գործարար և Իտալիայի նախկին վարչապետի վաղեմի համախոհ Մարչելո Դելլ’Ուտրին կստանա 30 մլն եվրո։
Նշենք, որ Բեռլուսկոնին մահացել է հունիսի 12-ին 86 տարեկան հասակում: