Ազատ խոսք

Բեյրութում 90 ականների Երևանն է․ հոսանք չկա, բենզին չկա, փողոցում կրակում են, բանկերը փող չեն տալիս․ Գուրգեն Վարդանյան

Բեյրութում 90 ականների Երևանն է․ հոսանք չկա, բենզին չկա, փողոցում կրակում են, բանկերը փող չեն տալիս․ Գուրգեն Վարդանյան

Գործարար Գուրգեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընկերս ա եկել Բեյրութից, պատմում ա, որ հոսանք չկա, բենզին չկա, սնունդ չկա, փողոցում կրակում են, բանկերը փող չեն տալիս, մի խոսքով 90 ականների Երեւանը։ 1 հարց է ծագում.

Այ սիրելի ախպարներ ի՞նչի եք մնացել այդ օտար երկրում։ 90 ականներին մենք այդ ծանր պայմաններով մնացինք Հայաստանում, որովհետեւ Հայրենիք էր, դուք ինչի էք մնում Լիբանանում։

beirut

Ու այստեղ ավելի կարեւոր հարց կա սփյուռքի հիմնական միավորող եւ կազմակերպող ուժերին` Հայոց եկեղեցուն եւ Դաշնակցությանը, մի՞թե չեք հասկանում, որ Հայը պետք է Հայաստանում ապրի, ինչու ձեր ռեսուրսը չեք օգտագործում գոնե ծանր պայմաններում ապրող հայերի Հայաստան վերադարձը կազմակերպելու համար։

Գաղտնիք չէ, որ Հայ եկեղեցին եւ ՀՅԴ֊ն սփյուռքի շատ գաղթոջախներում, այդ թվում նաեւ Լիբանանում, խոշոր անշարժ գույքի սեփականություն ունի, միթե դժվար է այդ շենքերը եւ տարածքները վաճառել, այդ գումարներով Հայաստանում եւ Արցախում տներ կառուցել եւ այդ տները անհատույց տրամադրել հայրենադարձվող կարիքավոր Հայերին»։

Կիսվել