Բեյրութից ժամանող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում
Այս մասին հայտնում են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունից։
«Բեյրութից Երևան ուղևորվող Middle East Airlines ավիաընկերության ինքնաթիռը քամու հետևանքով չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում»:
Այլ մանրամասներ օդանավակայանից չհաղորդեցին։



