Բեյրութը պայթեցրել է Վրաստանից դուրս բերված սելիտրան
Բեյրութը պայթեցրել է Վրաստանից դուրս բերված սելիտրան
Վրաստանի տրանսպորտի նախարարությունը հաստատել է, որ ամոնիումի նիտրատի խոշոր բեռը, որը Լիբանանում հզոր պայթյունի պատճառ է դարձել, Վրաստանից դուրս է բերվել մի քանի տարի առաջ, հաղորդում է Mash-ը:
Առկա տվյալների համաձայն, Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունի պատճառ է դարձել 2,75 հազար տոննա սելիտրան, որն ավելի վաղ բռնագրավվել էր առևտրային նավից: Այն փաստը, որ բեռը Լիբանան է բերվել ռուսաստանցի նավատիրոջ պահանջով, ավելի վաղ հայտնել էին տեղական լրատվամիջոցները:
Տեղեկությունը հաստատել է նաև ռուս կապիտանը՝ հաղորդելով, որ սելիտրայի խմբաքանակը դուրս է բերվել Բաթումիից՝ հետագայում Մոզամբիկ առաքելու նպատակով:
Ըստ Վրաստանի տրանսպորտի նախարարության, սելիտրան իսկապես վրացական նավահանգստից դուրս է բերվել 2013թ.-ին՝ Մոլդովայի դրոշի ներքո նավարկող նավով: Նավատիրոջ կողմից մաքսատուրքերը չվճարելու պատճառով բեռի բռնագրավումից հետո քիմիական նյութը պահվել է նավահանգստում:
Վերջին տվյալների համաձայն պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 135 մարդ, մի քանի տասնյակ մարդ անհետ կորել է, վիրավորվել է ավելի քան հինգ հազար մարդ: