«Բեկում մտցնելու ժամանակն է». Մասիս Մայիլյան
«Բեկում մտցնելու ժամանակն է». Մասիս Մայիլյան
Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի ուղղությամբ ներկայումս մարտեր են ընթանում։
Շուշին եղել և կլինի հայկական։
Բեկում մտցնելու ժամանակն է»։
«Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը և աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, և թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչև վերջ:
Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը», – այս մասին նշել էր Արցախի նախագահը: