Բելգիական բարում յուրաքանչյուր այցելուից խնդրում են իրենց մոտ թողնել մեկ կոշիկ
Բելգիական բարում յուրաքանչյուր այցելուից խնդրում են իրենց մոտ թողնել մեկ կոշիկ
Բելգիան գարեջրով հարուստ երկիր է, դրա համար էլ զարմանալի չէ, որ զբոսաշրջիկները գալիս են այստեղ ոչ միայն տեսարժան վայրերը տեսնելու, այլ նաև համտեսելու այդքան հայտնի և համեղ ըմպելիքը։ Սակայն երկրի հյուրերը ոչ միայն բերում են բարերին կամ գարեջրատներին եկամուտ, այլ նաև վնասներ։
Ամեն տարի մի քանի հազար գարեջրի բաժակներ անհետանում են ռեստորաններից և գարեջրատներինց, և զբոսաշրջիկները այն տանում են իրենց հետ որպես հուշանվեր։ Դա չի կարող չանհանգստացնել հաստատությունների սեփականատերերին, ովքեր որոշել են տարբեր կերպ պայքարել այդ դեպքերի դեմ։
Օրինակ, Ֆիլիպպ Մայեսը` Բրյուգգե բարի տերը, անվտանգության մի ամբողջական համակարգ էր տեղադրել, որն արժեր 4000 եվրո, սակայն այս տարբերակն անգամ ամբողջովին չվերացրեց գողությունները։ Այն ուղղակի կրճատեց այդ թիվը։
Իսկ օրինակ Բելգիայի Գենտ քաղաքում կա մի բար, որտեղ գտել են ավելի էժան արժեցող տարբերակ՝ գողությունները վերացնելու համար։ Ալեքս Դեվրինդտը առաջարկում է այցելուներին 500 տեսակ գարեջուր, սակայն բարը հայտնի չէ միայն դրանով։
Այս բարը հարուստ է նրանով, որ մտածել է մի հանճարեղ գաղափար, որն առաջարկում է այցելուներին մուտքի ժամանակ թողնել այնտեղ իրենց մեկ կոշիկը, որը դնում են հատուկ զամբյուղի մեջ և դնում այն առաստաղի մոտ հատուկ դարակում։
Մեկ կոշիկն այնտեղ թողնելով, բարի տերերը համոզված են, որ այցելուները այնտեղից չեն հեռանա թաքուն և չեն տանի իրենց հետ գարեջրի բաժակը։ Ինչպես արդեն նշեցինք, այցելուի կոշիկը պահվում է հատուկ զամբյուղում, իսկ երբ այցելուն հեռանում է նրանց վերադարձնում են իր կոշիկը։
Բարի տերերը դիմել են այսպիսի խորամանակ քայլի այն բանից հետո, երբ նրանց մոտից ամեն օր անհետանում էր ավելի ու ավելի շատ բաժակ։ Չէ որ ցանկացած զբոսաշրջիկ համարում է, որ տեղի բաժակները տարբերվում են իրենց դիզայնով և հիշեցնում են նրանց Բելգիայում անցկացրած հանգստի մասին։
Եվ քանի որ բաժակների մեծ մասը ստեղվծած են հատուկ այդ բարի համար, նշանակում է այն մեծ վնաս է հասցնում հաստատությանը։
«Կոշիկների զամբյուղը դարձել է զբոսաշրջիկների և ինչու ոչ տեղի բնակիչների համար ամենահետաքրքրող բանը, սակայն այն մեզ համար որպես անվտանգության երաշխիք է։
Տեղի գարեջրի բաժակները բավականին թանկ արժեն, քանի որ այն ստեղծում են հատուկ մեզ համար», – պատմում է հասատատության տերը։