Բեթհովենը գրեթե միշտ ցանկացել է ամուսնանալ այնպիսի կանանց հետ, ովքեր իրեն մերժել են․ հետաքրքիր փաստեր
Բեթհովենը գրեթե միշտ ցանկացել է ամուսնանալ այնպիսի կանանց հետ, ովքեր իրեն մերժել են․ հետաքրքիր փաստեր
1770 թվականին այս օրը ծնվել է գերմանացի աշխարհահռչակ կոմպոզիտոր, դիրիժոր Լյուդվիգ Վան Բեթհովենը։
Աշխարհի շատ երկրներում այսօր հավաքվում են կոմպոզիտորի երկրպագումները և քաղաքները լցվում են Բեթհովենի նվագներով։
Bavnews.am-ը ներկայացնում է 10 բացառիկ փաստեր Լյուդվիգ Վան Բեթհովենից, որոնց մասին շատերը չգիտեն։
1․ Ինչպես բազում հանճարների, այնպես էլ Բեթհովենին վիճակված է եղել ապրել աղքատ ընտանիքում, որի պատճառով նա ստիպված է եղել թողնել դպրոցը։
Դրա արդյունքում կոմպոզիտորը չի կարողացել անել մաթեմատիակական հաշվարկներ։
Թեպետ նրա հայրը փորձել է սովորեցնել տղային գումարել, հանել և բազմապատկել, բայց նա այդպես էլ չի կարողացել հասկանալ դրանք։
2․ Բեթհովենը չէր սիրում հետևել իր արտաքին տեսքին։ Ժամանակակիցները փաստել են, որ նրան հաճախ կարելի էր տեսնել կեղտոտ հագուստով և չսանրված, չհարդարված վարսերով։
Չնայած երբեմն թափթփված արտաքինին` նա ուներ հմայք, որով կարողանում էր նվաճել բազում կանանց։
3․ Բեթհովենը գրեթե միշտ ցանկացել է ամուսնանալ այնպիսի կանանց հետ, ովքեր իրեն մերժել են։
Օրինակ, Ջուլիետա Գվիչարդիի, ում նվիրել է հայտնի «Լուսնի» սոնատը, Թերեզա Բրունսվիկի, ով եղել է Բեթհովենի ուսուցչուհին և վերջապես Բեթինա Բրենտանոյին, ում հետ էլ ոչինչ չստացվեց, քանի որ նա գրող Գյոթեի սիրուհին էր։
4․ Նա կյանքի գրեթե բոլոր փուլերում տառապել է որևէ հիվանդությունից՝ տիֆ, մաշկային հիվանդություն, ռեվմոտիզմ, անորեկսիա, երիկամների քաղցկեղ, իսկ 27 տարեկանում կորցրել է լսողությունը։
Շատերը կարծում են, որ երաժիշտը կորցրել է իր հիշողությունը այն բանի պատճառով, որ սիրում էր գլուխը մցնել և երկար պահել սառույցով լի ջրի մեջ։
Նա դա անում էր որպեսզի չքներ և երկար ստեղծագործեր։
5․ Կոմպոզիտորը միշտ սուրճը խմում էր 64 ցորնահատիկի հետ միասին։
6․ Բիթլս երաժշտական խմբի «Որովհետև» երգի երաժշտությունը գրված է «Լուսնի» սոնատի-ի հակառակ հերթականության վրա։
7․ Նրան շատ է հետաքրքրել քաղաքականությունը, նա տարված է եղել Նապոլեոնի քաղաքականությամբ։
Անգամ նրան երաժշտություն է նվիրել, սակայն հետագայում՝ հիասթափվելուց հետո ջնջել է նրա անվան հատվածը։
8․ Նա իր հանճարեղ ստեղծագործութնունները գրել է խլանալուց հետո։
9․ Նա եղել է շատ ընկերասեր և ոչ մի պարագայում չի դավաճանել նրանց։
10․ Հանճարեղ կոմպոզիտորը մահացել է 1827 թվականին, նրա թաղմանը եղել է 20․000-ից ավել մարդ։
Մահվան իրական պատճառը բացահայտված չէ, կան վարկածներ։ Շատերը կարծում են, որ նա մահացել է սիֆիլիսից։