Մամուլ

ԲԴԽ-ում քննվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցը

ԲԴԽ-ում քննվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցը

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու հարցն այս պահին քննվում է ԲԴԽ-ում, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ նախաքննության գաղտնիությունը, դատական իշխանության ու դատավորի հեղինակությունը պահպանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ միջնորդության բովանդակությունը հրապարակման ենթակա չէ:

arusyak aleqsanyan datavor

Փաստաբանին առաջադրված մեղադրանքը փոխկապակցված է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված փաստական տվյալների հետ:

Նշենք, որ ըստ դատական օրենսգքրի 162-րդ հոդվածի՝ ԲԴԽ-ն դատախազի միջնորդության մուտքագրումից ոչ ուշ քան 1 օր հետո պիտի որոշում կայացնի։

Կիսվել