Մամուլ

ԲԴԽ-ի շենքի դիմաց պայթյուն է տեղի ունեցել

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:15-ի սահմաններում Կորյունի փողոցում՝ Բարձրագույն դատական խորհրդի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում պայթյուն է տեղի ունեցել «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով 1 հոգու առաջինը օգնության են հասել Դատական դեպարտամենտի կարգադրիչների ստորաբաժանման ԲԴԽ շենքում ծառայություն կատարող ԲԴԽ կարգադրիչների պետ Արմեն Գրիգորյանը և կարգադրիչներ Դավիթ Եղիազարյանն ու Արթուր Ալեքսանյանը: 

Ընթացքում կարգադրիչները ահազանգել են «1-03» ու մինչ շտապօգնության ժամանումը, վիրավորին, ով կին է եղել, տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց: 

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը հոսպիտալացվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի պատճառով էլ «Chevrolet»-ն առաջ է ընթացել և բախվել իր առջևով ընթացող, Լիբանանի Հանրապետության քաղաքացի 32-ամյա Նարեկ Ս.-ի վարած «BMW X3» մակնիշի ավտոմեքենային:

Բարեբախտաբար «BMW»-ի վարորդը չի տուժել: Քննչական բաժինը պարզում է «Chevrolet»-ի` հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Կիսվեք էջում