«Բա ինձ որ նստացնեն, բալիկիս ո՞վ պահի». Նաիրա Մովսիսյան
ArenaNews-ի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը:
-Ո՞նց խելքի բերենք լողազգեստից կաշկանդվող ու ոտքից գլուխ փաթաթված ջուրը մտնող հայուհիներին:
– Անհնար է: Նորից լավ կլինի ծնվեն։
-Ի՞նչ կհաղթի կյանքում հերոսին, թե չլինեն կինն ու գինին:
– Էդ հերոսը ո՞ր տարածաշրջանի է…
-Ի՞նչ հաճախականությամբ եք գնում գեղեցկության սրահ:
– Գրեթե ամեն օր:
-«Թեթև տար» արտահայտությունն ավելի շատ ուրիշներին ասողի, թե՞ ուրիշներից լսողի դերում եք:
– Ասողի: Ապրողի: Օրինակ ծառայողի:
-Հնդակական սերիալների հերոսուհիներից մի անուն, որն առաջինը եկավ Ձեր մտքին:
– Վայ, վայ… Չեմ մտաբերում, բայց ֆիլմերից՝ ինչքան ուզեք:
-Ի՞նչ է անհրաժեշտ «վինեգրետ» պատրաստելու համար:
– Տրամադրություն, ներվ և իհարկե մեկ պահ պատկերացնել, որ 90-ականներում ենք հայտնվել…
-Ձեզ նախանձում են բոլոր նրանք, ովքեր…
– Ովքեր իմ կյանքի ճանապարհով չեն անցել։
-Պահանջկոտ ե՞ք:
– Սարսափելի պահանջկոտ եմ:
-Մի մարդ, ում լիարժեք վստահում եք Ձեր գաղտնիքները:
-Ինձ, ինձ, ինձ:
-Եթե տղամարդը թողնում է, որ Դուք փակեք հաշիվը, նշանակում է…
-Նշանակում է՝ ուր էին իմ աչքերը նախքան այդ։
-Ու՞ր է Ձեր տղամարդը, թե՞ մեր ինչ գործ․
-Միշտ ինձ էլ է հետաքրքրել՝ վերջապես ուր է իմ տղամարդը: Տուն արի, տղա․․․
– Այս ամառվա երգը:
– Ոնց, միայն և միայն Դուխով․․․
-Ձեզ պաղպաղակը վանիլային, թե՞ շոկոլադե:
-Շոկոլադե-վանիլային ու լիքը աղանդեր մեջը:
-Ինչպիսի՞ն կլիներ երկրի վիճակը, եթե նոր կառավարությունը մի պաշտոն էլ Ձեզ վստահեր:
– Բիզնես կենտրոն կդառնար և տուրիստական լավագույն երկիրը:
-Եթե կինն արդեն 30 տարեկան է ու դեռ նույնիսկ չի համբուրվել, նշանակում է…
-Նշանակելը որն ա ՞․․․ տան աղջիկ ա, միակ օրինակը որ կարելի է գինեսում գրել։
-Մի բան, որն անում եք ստիպողաբար:
– Վախ, ոնց կպատասխանեի․․․ լռեմ ստիպողաբար։
-Այս ամառվա գիրքը:
-Այս ամառ Շերլոկ Հոմսին եմ ուսումնասիրում։
-Ի՞նչ անենք բամբասկոտ տղամարդկանց, եթե արհամարհելն այլևս չի օգնում:
-Չանենք: Նրանց հանդեպ բնությունը սխալվել է:
-Քանի՞ մետր բարձրությունից կնետեք նրան, ով կհամարձակվի նեղացնել Ձեր փոքրիկին:
-Չեմ նետի, բա ինձ որ նստացնեն, բալիկիս ով պահի։
-Հետևենք քաղաքականությանը, թե՞ նորաձևությանը:
-Նորաձևությանը` ձեր իսկ ստեղծած:
-Եվ վերջում մի հարց, որ Դուք էլ մեզ կտայիք:
-Վերջապես գնացեք հագստի: Ե՞րբ եք գնալու:
-Արդեն հասցրել ենք գնալ ու հետ գալ։