Մամուլ

Բաքվում 14 հայ գերիներին ազատազրկման դատապարտեցին

Բաքվում 14 հայ գերիներին ազատազրկման դատապարտեցին

Sputnik Արմենիան գրում է․ Բաքվում 14 հայ ռազմագերիներ ազատազրկման են դատապարտվել 6 ամսից 4 տարի ժամկետով։ Նրանցից երկուսը՝ Հրաչ Ավագյանը և Գեղամ Սերոբյանը, ստացել են 4-ական տարի, մնացածը՝ 6 ամիս ժամկետով ազատազրկում։

Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիները դատապարտվել են Ադրբեջանի սահմանն իբրև թե «ապօրինի հատելու» համար: Մեղադրանքների մնացած մասը, մասնավորապես «ահաբեկչության» և «զենք պահելու» հոդվածներով, հանվել է:

hay geriner baku

Զինծառայողները գերի են ընկել Խծաբերդում՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվի դատարանը դատապարտել է ԼՂ–ում գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին։

Կիսվել