Բաքվում տեղի է ունենում Վագիֆ Խաչատրյանի դատական նիստը (ֆոտո)
Բաքվում տեղի է ունենում Վագիֆ Խաչատրյանի դատական նիստը (ֆոտո)
Բաքվում տեղի է ունենում Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի շինծու «գործով» դատական նիստը:
Դատական նիստը վարում է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Ջամալ Ռամազանովը։
Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։