Բաքվում «սև ծեսերը» թանկացել են․ խոսվում է ավելի քան 10 000 զոհերի մասին
Բաքվում «սև ծեսերը» թանկացել են․ խոսվում է ավելի քան 10 000 զոհերի մասին
Lragir.am-ը գրում է․ Արտասահմանյան փորձագետների գնահատականներով, ադրբեջանական բանակի կորուստները 10 000-ից ավելի են։ Այս փաստի պաշտոնական ճանաչումը կհանգեցնի ժողովրդական հուզումների ու բռնապետական ռեժիմի տապալմանը, որը մոլագարության է հասցրել ժողովրդին։
Սակայն տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Համացանցում դիտարկումները պարզել են հետեւյալը։ Ադրբեջանցիները զինծառայողների այն դիակները, որոնք կարողանում են հանել մարտադաշտից, նախ նույնականացնում են։
Հետո զինվորականները զոհվածների ծնողներից գումար են պահանջում, հիմնավորելով նրանով, որ զոհվածի մարմինը գտնվում է կամ հայերի վերահսկողության, կամ չեզոք գոտում, եւ քանի որ զինադադարը չի գործում, դիակը հնարավոր է վերցնել միայն հատուկ խմբերին գումար փոխանցելու դեպքում, որոնք զբաղվում են դրանով։ Այդպիսի խմբերում սիրիացի գրոհայիններ կան։
Ընդ որում, որպեսզի այդ ամենը հավաստի հնչի, խոսակցությունը վարում են բարձրաստիճան զինվորականները։ Ավելին, վստահություն ներշնչելու համար նրանք նաեւ հայհոյում են երկրի ռազմական ղեկավարությանը։ Ավելացնենք նաեւ, որ նման «ծիսական» ծառայությունները կիրառվում են ապահովված ընտանիքների պարագայում։