ՄամուլՏեսանյութ

Բաքվում հաստատված 23 հայ գերի է պահվում․ մանրամասներ

Բաքվում հաստատված 23 հայ գերի է պահվում․ մանրամասներ

Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

«Այս պահին Բաքվում Ադրբեջանի կողմից հաստատված 23 հայ գերի է պահվում, որոնցից 17-ը գերեվարվել են վերջին ագրեսիայի հետևանքով:

44-օրյա պատերազմից հետո 32 անձանց բռնի անհետացման վերաբերյալ ունենք փաստական տվյալներ․ դրանք ներկայացվել են վերպետական ատյաններին», – նշել է քննչական կոմիտեի նախագահը։

Ըստ նրա՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ՊԲ-ն տվել է 223 զոհ, որոնցից 25-ը քաղաքացիական անձինք են։ 244 վիրավոր, որոնցից ութ տասնյակը քաղաքացիական անձինք են։ 

ՀՀ ՔԿ ղեկավարի խոսքով՝ զոհերի թվում կա 5 անչափահաս։ Կա 20 անհետ կորած, որոնցից 5-ը քաղաքացիական անձինք են:

Կիսվել