Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է
Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի գործով շինծու դատավարության ժամանակ Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, նիստն ընդհատվել է, ապա բժշկական զննումից հետո վերսկսվել է։
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի։ Նրա փաստաբանի միջնորդությունը` դատարանի կազմը վիճարկելու, անհիմն է ճանաչվել և մնացել առանց քննարկման։
Հաջորդ նիստը նշանակվել է մարտի 4-ին։