Մամուլ

Բաքվի դատարանը որոշել է, որ Ռուբեն Վարդանյանը 10 տարի կանցկացնի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի բանտում

Բաքվում դատարանի որոշմամբ՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը 10 տարի կանցկացնի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի բանտում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։

Հիշեցնենք,  այսօր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։

Ավելի վաղ դատարանը գնացել էր խորհրդակցության՝ վերջնական որոշում կայացնելու․ հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշենք, որ Ադրբեջանը 2023-ի սեպտեմբերի 27-ին առևանգել էր Ռուբեն Վարդանյանին Արցախի Հակարիի կամուրջը անցնելիս։Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և այլ հոդվածներով։