Մամուլ

Բաքվի բանտում գտնվող Վիգեն Էուլջեքջյանն ուզում է ինքնասպան լինել․ ահազանգում է կինը

Երկու շաբաթ առաջ ենք Վիգենի հետ խոսել տեսազանգով, «Հրապարակին» ասաց Շուշիում նոյեմբերի 9-ին ադրբեջանցիների կողմից գերևարված Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Իմանը: «Վիգենը շատ թույլ էր ու շատ հուսալքված։ Նա ինձ ասած, որ ուզւոմ է ինքնասպան լինել, այլևս հույս չունի, որ մի օր իրեն կազատեն»,-ասաց Լինդան։

Նա նշեց, որ Վիգենին չի ոգևորել նաև այն լուրը, որ Լիբանանի կառավարությունը աշխատանքներ է տանում՝ Վիգենին ազատելու ուղղությամբ։

Վիգեն Էուլջեքյանի կինը նշեց, որ ամուսնուն հոգեբան կամ հոգեբույժ է անհրաժեշտ, որպեսզի նրա հետ աշխատեն, որ Վիգենը հրաժարվի ինքնասպանության մտքից։ «Կարմիր խաչի» աշխատակիցները փորձում են իրավիճակի լուծման ճանապարհներ գտնել, բայց դեռևս որևէ բան չեն կարողանում անել»,-ասաց Լինդան։ Նա մեզ տրամադրեց Վիգենի՝ իրենց ուղարկված նամակը։

Հիշեցնենք, որ Վիգենին Բաքվի բռնատիրական ռեժիմի ցուցումով դատապարտել էին 20 տարվա ազատազրկման՝ մեղադրելով նրան իբրև թե օտար վարձկան լինելու մեջ, այնինչ Վիգենը պարզապես հայրենադարձվել էր Շուշի, այնտեղ ապրելու համար։ 

vigen namak
Կիսվել