Բաքուն պետք է «փոխհատուցում» պահանջի Երեւանից․ Էրդողան
Բաքուն պետք է «փոխհատուցում» պահանջի Երեւանից․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բաքուն պետք է «փոխհատուցում» պահանջի Երեւանից Արցախի դեմ ագրեսիայի համար։
Ջրականում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ ԵԱՀԿ-ն եւ ԵՄ-ն ուղեւորություններ չեն կազմակերպում դեպի «ազատագրված տարածքներ»։
«Պատճառը պարզ է։ Նրանք չեն ցանկանում տեսնել իրենց անգործության հետեւանքները, տեսնել Արեւմուտքի արածի արդյունքները… Այս հարցը պետք է բարձրացնել Հաագայի դատարանում եւ փոխհատուցում պահանջել։
Պետք է նրանց պատին դեմ տալ այս հարցում: Համաշխարհային հանրությունը պետք է տեսնի նրանց դեմքը։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք նրանց իրական դեմքը»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։
Նա անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային։ «Ադրբեջանի եւ Հայաստանի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացները շարունակվում են՝ աջակցելով միմյանց։ Շատ կարեւոր է այս շանսից լիարժեք օգտվելը»,- ասել է Էրդողանը: