Բաքուն նշել է Դավիթ Մանուկյանի կալանավորման ժամկետը
Բաքուն նշել է Դավիթ Մանուկյանի կալանավորման ժամկետը
Ադրբեջանցիները չորս ամսով կալանավորել են Հայաստանի քաղաքացի Դավիթ Մանուկյանին՝ նրան մեղադրելով Ղարաբաղում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրան մեղադրում են Լեռնային Ղարաբաղում «ահաբեկչական հանցագործություններ կատարելու մեջ»։
Դավիթ Մանուկյանը դաշնակցական Գեղամ Մանուկյանի եղբայրն է: Նա զբաղեցրել է Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։