Բաքուն հայտնում է իր կորստի մասին
Բաքուն հայտնում է իր կորստի մասին
Հունվարի 11-ին Գեղարքունիքի և Քարվաճառի հատվածում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ ադրբեջանցի զինծառայող է մահացել: Ադրբեջանի ՊՆ-ն հրաապարակել է նրա անունը՝ Նազարով Այազ Ազեր օղլի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։