Մամուլ

Բացառվում է, որ ես երկրում թույլ տամ անկառավարելիություն, ով այդպիսի գայթակղություն ունի, թող բախտը փորձի

Բացառվում է, որ ես երկրում թույլ տամ անկառավարելիություն․ այսօր պաշտոնավարման մեկ տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ քրեական գործով կա՞ն արդյոք իշխանության ներսում ուժեր կամ թևեր, որոնք թույլ չեն տալիս, որ գործի քննությունն անհրաժեշտ ուղղությամբ ընթանա։

«Ես նմա՞ն եմ մի մարդու, ով, լինելով վարչապետ, այդ իշխանության ներսում կարող են լինել թևեր։ ՀՀ գործադիր իշխանության մեջ չեն կարող թևեր լինել, որովհետև գործադիր իշխանությունը միասնական մարմին է, որը ղեկավարվում է վարչապետի կողմից։

Եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ։ Ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է օրենքը։ Բացառվում է, որ ես երկրում թույլ տամ անկառավարելիություն, քաոս կամ պալատական իտրիգներ։

Թևերը կտրելուն չի հասնի, որովհետև չեն էլ աճի։ Սաղմնային մակարդակում կչորանան։ Ով այդպիսի գայթակղություն ունի, թող բախտը փորձի», – ասաց ՀՀ վարչապետը։ 

Կիսվել