Բացառիկ․ Փաշինյանը օնլայն ստորագրահավաք է սկսել Կաթողիկոսի դեմ. ի՞նչ է սպասվում
ArmLur.am-ը գրում է.
«ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայրենի իշխանությունները կաթողիկոսին հեռացնելու համար նոր էլեկտրոնային էջ են ստեղծել:
Barenorogum.am կայքով առաջարկում են էլեկտրոնային քվեարկությամբ հավանության տալ Կաթողիկոսի հեռացման և եկեղեցու բարենորոգման խնդրին:
Կայքում նշված է. «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջ:
Միանում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հանգստի կոչելու, կաթողիկոսական տեղապահ ընտրելու և նոր կաթողիկոսական ընտրություններ կազմակերպելու պահանջին»:
Արդեն մի քանի օր գործարկված այդ կայքին ու ներկայացված պահանջին միացել է 382 անձ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանն ավելի է կոշտացնելու ռեպրեսիաները Կաթողիկոսի դեմ: Նա ամեն տեղ, փակ զրույցներում պնդում է, որ ելք չկա, կաթողիկոսը պետք է հրաժարական ներկայացնի, հեռանա:
Վեհափառն էլ, սակայն, իր շրջապատին վստահեցրել է, որ հրաժարական չի տալու:
Այս պատճառով էլ ստեղծվել է օնլայն ստորագրահավաքն ընդդեմ կաթողիկոսի, որ Փաշինյանը ներկայացնի այն իբրեւ հանրային պահանջ, որի կատարումն անխուսափելի է»։



