ՄամուլՏեսանյութ

Բացառիկ տեսանյութ․ Ինչպես է հեղուկ գազով բարձված բեռնատարը հայտնվում Դեբեդ գետում

Բացառիկ տեսանյութ․ Ինչպես է հեղուկ գազով բարձված բեռնատարը հայտնվում Դեբեդ գետում

Shamshyan.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է այսօր Լոռու մարզում՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին, մոտ 20 տոննա գազ տեղափոխող կցորդիչով «DAF» մակնիշի բեռնատարը դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և հայնվում Դեբեդ գետում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ հեղուկ գազ տեղափոխող «DAF» մակնիշի բեռնատարը Ալավերդի-Այրում ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետում։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկային, վարորդին առաջինը օգնության էին հասել այդ պահին դեպքի վայրում գտնվող քաղաքացիները և մի վարորդ էր եղել, ով մտել էր գետը ու վթարի ենթարկված վարորդին դուրս բերել անվտանգ վայր։

Կիսվել