ՄամուլՏեսանյութ

Բացառիկ տեսանյութ․ Երևանում հնչած կրակոցների և ծեծկռտուքի տեսագրությունը

Բացառիկ տեսանյութ․ Երևանում հնչած կրակոցների և ծեծկռտուքի տեսագրությունը

ArmLur-ի ձեռքում է հայտնվել բացառիկ տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութ փողոցների խաչմերուկում մեքենաների վարորդները վիճաբանում, ծեծում միմյանց, որի հետո հնչում է կրակոց։

«Toyota Camry»-ի և «Mercedes G 55»-ի վարորդների միջև միմյանց չզիջելու համար առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում «Toyota Camry»-ի վարորդ, Երևանի բնակիչ 21-ամյա Դավիթ Մադաթյանը դուրս է եկել ավտոմեքենայից և շարունակել վիճաբանել «Mercedes G 55»-ի վարորդ, Երևանի բնակիչ 28-ամյա Հովհաննես Ասատրյանի և վերջինիս ուղևոր, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխված Տ․ Ասրյանի հետ։

Վերջիններս միմյանց հասցրել են հարվածներ, որի ժամանակ էլ գազային ատրճանակից կրակոցներ են հնչել։

Կիսվել