Բացառիկ․ ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, ով 29 տարի անազատության մեջ է, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանը, ով 29 տարի անազատության մեջ է, պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։
Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի։
Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը:
2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։
Ենոքյանն մշտապես հայտնել է, որ պայքարել է արդարության համար։
Նա պնդել է՝ սպանության մեջ մեղավոր չէ։