Շոու-բիզնես

Բացահայտելով Լուիզա Ղամբարյանի ընտանիքը

Բացահայտելով Լուիզա Ղամբարյանի ընտանիքը

BRAVO.am-ը գրում է․ Դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը սիրով համաձայնել է լինել BRAVO.am-ի՝ ընտանիքների բացահայտման խորագրի հյուրը: Նա խոսել է հոր կորստի, իր հետ ապրող մայրիկի մասին:

Պատմել է, թե ինչպես է դասավորվել ավագ եղբոր եւ քրոջ ճակատագիրը, հետաքրքիր բնորոշում է տվել ամուսնուն, պատմել է սկեսուր-սկեսրայրի մասին, նաեւ անդրադարձել է դստեր ընտրությանը:

Հայրս՝ Գագիկ Ղամբարյանը, մահացել է, երբ ես 29 տարեկան եմ եղել: Նա տնտեսագիտության դոկտոր էր. երկար տարիներ դասավանդել է Հայաստանի ագրարային համալսարանում՝ որպես «Տնտեսագիտական, հաշվապահական հաշվառման վերլուծություն» առարկայի դասախոս:

Մինչ մասնագիտության ընտրությունը սիրողական մակարդակով եղել է դերասան. դպրոցական տարիներին հաճախել է թատերական խմբակ եւ մասնակցել է Պատանի հանդիսատեսի թատրոնի ներկայացումներին: Սերն արվեստի, մշակույթի նկատմամբ հայրիկս է սերմանել իմ մեջ:

Լինելով տնտեսագետ, միեւնույն է՝ նա ամբողջ կյանքում սիրեց գրականությունը, թատերարվեստը, կինոարվեստը, նկարչությունն ու պոեզիան. հայ եւ ռուս գրականության մեծ ջատագով էր:

Լուիզա Ղամբարյանի ընտանիքը

Մայրս՝ Ալլա Մուրադյանը, ինձ հետ է ապրում: Նա երեք երեխայի մայր է, եղել է տնային տնտեսուհի, բայց արդեն շուրջ 30 տարի է՝ աշխատում է Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:

Նա բեմական գործունեության հետ կապ չունի. սպասարկող անձնակազմից է, լինում է ետնաբեմում, բայց բավական մեծ աշխատանք է կատարում:

luiza ghambaryan mayr

Եղբայրս՝ Հայկ Ղամբարյանը, տնտեսագետ է, երկար տարիներ է՝ ապրում է Ֆրանսիայում: Նաեւ շախմատիստ է. այնտեղի հայկական կիրակնօրյա դպրոցներում դասավանդում է հայոց լեզու եւ շախմատ:

Երկու երեխա ունի՝ Մասիսն ու Ադրիանան, ովքեր մեծանում են հայկական մթնոլորտում, ավանդույթներին համապատասխան եւ հաճախ են Հայաստան գալիս:

luiza ghambaryan

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել