Շոու-բիզնես

Բարև 39. ապրում եմ այսօրը, այս տարիքը, այս գեղեցիկ պահը․ Լուսինե Թովմասյանը նշում է ծննդյան տարեդարձը

Հաղորդավար, մոդել լուսինե Թովմասյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Նա սոցցանցերի էջերում խոստովանել է, որ չի վախենում տարիքից:

«Բարև 39

Ես միշտ սիրել եմ իմ տարեդարձները՝ առանց վախենալու տարիքից, առանց ուզելու հետ տալ ժամանակը։

Ապրում եմ այսօրը, այս տարիքը, այս գեղեցիկ պահը։ 

Ու այս տարի՝ ամենաանմոռանալիներից է լինելու… սպասում եմ իմ երրորդ հրաշքին

Սրանից մեծ երջանկություն չկա։

Միակ ճանապարհը՝ ապրել ամեն օրը սիրով, ուրախությամբ ու շնորհակալ սրտով»,- տեսանյութին կից գրել է Լուսինե Թովմասյանը: