Բարձրագույն պաշտոնյաները 10 ամիս կառավարելուց հետո կարծես թե սկսում են հասկանալ, որ Սերժից չէր. Արծրուն Պեպանյան
Քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը գրում է. «Պետական բարձրագույն պաշտոնյաները 10 ամիս կառավարելուց հետո կարծես թե սկսում են հասկանալ, որ Սերժից չէր: էլի վատ չէ, բայց դա պիտի իմանային մինչ իշխանության գալը:
Կա վտանգ, որ մինչև նրանք հասկանան, թե ինչի՞ց է և ի՞նչ է պետք անել, իրենց հինգ տարին անցնի:
ՀԳ. Նրանք տեսականորեն ունեն տարբերակ տխուր այդ հեռանկարից խուսափելու. հանգամանալից տնտղում են օգոստոսի 3-ի վարչապետի անունով ստացված նամակները: