Մամուլ

Բարձունքը մերն է, տղերքը չկան. զոհվել է հայտնի տողերի հեղինակի որդին

Բարձունքը մերն է, տղերքը չկան. զոհվել է հայտնի տողերի հեղինակի որդին

Արցախում հերոսաբար զոհվել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի որդին՝ Վաչագան Մանուկյանը: Ընտանիքն օրեր շարունակ փնտրում էր նրան, սակայն գտել է անմահացածների շարքում։

Նշենք, որ Խաչիկ Մանուկյանն է հայտնի այս տողերի հեղինակը.

Վաչագան Մանուկյան

«Բարձունքը մերն է, տղերքը չկան,
տղերքն ավելի բարձրում մնացին

Դիպան Աստղերին, աստղերը հանգան
ու մրմուռ քսվեց մեր ցամաք հացին։

Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր-
բարձունքը մերն է, տղերքը… չկան»։

Կիսվել