ՄամուլՇոու-բիզնես

«Բարկացած մտքերս եմ հավաքում, որ գրեմ, ու չգիտեմ էլ ինչ գրել». Նազենին՝ Արա Մարտիրոսյանի մահվան մասին

«Բարկացած մտքերս եմ հավաքում, որ գրեմ, ու չգիտեմ էլ ինչ գրել». Նազենին՝ Արա Մարտիրոսյանի մահվան մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում իր և Արա Մարտիրոսյանի լուսանկարն է հրապարակել և կից գրել․

«Բարկացած մտքերս եմ հավաքում, որ գրեմ, ու չգիտեմ էլ ինչ գրել … ինչքան գոռալ կամ ում դիմել…. շաղված պատկերով փորձում եմ անմահացած պատկերը մահվան համար դնել- կյանքի աբսուրդ:

Էս Սև շղթան մահաբեր՝ ավերջ է կարծես, ու հետքն էլ սևագույն է…(

Արա Մարտիրոսյանը…

Արա Մարտիրոսյան

Խեղդեց խոսքերս … չգիտեմ ինչ ասել:

Բարկացած եմ շատ

սրտանց

ցավախեղդ եղած արդեն

ամեն բանից….

Լույս թող իջնի հոգուդ ընկեր(….

Հ.Գ. ու թվում է չկա արդեն տարածություն, որտեղ կյանք ու սեր կա…»։

Նշենք, որ քիչ առաջ հայտնել էին, որ կյանքից անժամանակ հեռացել է սիրված երգիչ Արա Մարտիրոսյանը։

Կիսվել