«Բարի գործերը մարդիկ միևնունն է մոռանում են»․Մայր Թերեզայի գեղեցիկ խորհուրդները
«Բարի գործերը մարդիկ միևնունն է մոռանում են»․Մայր Թերեզայի գեղեցիկ խորհուրդները
1. Կարգուկանոնի մեջ պահեք Ձեր կյանքը, մարմինը, տունը, բիզնեսը և գումարը: Մաքրությունը, կարգուկանոնը և կազմակերպվածությունը կարևոր են առաջընթացի համար: Ամենակարևորը մաքրեք ինքներդ Ձեզ խանդից, չարությունից, նախանձից և նենգությունից:
2. Խոսեք քիչ, լսեք շատ, սիրով վերաբերվեք շրջապատում տեղի ունեցող ամեն ինչին:
3. Անկեղծ եղեք,ոգեշնչեք շրջապատին Ձեր հաջողություններով:
4. Ունեցեք կյանքում Ձեր առաքելությունը:Արեք նվազագույնը 3 բան, որպեսզի այս աշխարհը փոխեք դեպի լավը:
5. Շատ սիրեք, այնպես ասես երբեք չեք տանջվել: Սովորեք ճանաչել չարը, մի վախեցեք նրանից:
6. Միշտ շնորհակալ եղեք Ձեր կյանքի համար: Դա ամենախորը մեդիատացիան է: Շնորհակալ եղեք ամեն օրվա համար, ամեն ձեռքբերման համար, մարդկանց համար, մարմնի համար, այն ամենի համար, ինչ Ձեզ հետ տեղի է ունենում:
7. Բարեգործությամբ զբաղվեք,եղեք համեստ և պատրաստակամ: Պետք չէ գնալ հեռավոր վայրեր մարդկանց օգնելու համար: Օգնեք Ձեր մտերիմներին, փողոցից մեկին, աշխատակիցներին:
8. Այն, ինչ պետք է Ձերը լինի, անպայման կլինի:
9. 10…20…100 անգամ մտածեք, այնուհետև պատասխանեք: Մի մտածեք, որ Ձեր խնդիրն անլուծելի է, սպասեք 48 ժամ: Այդ ընթացքում շատ խնդիրներ ուղղակի անհետանում են:
10. Մեդիտացիա արեք և աղոթեք:
11. Մի կորցրեք բնության հետ կապը: Օգտագործեք բնական մթերքներ, ծաղիկներ տնկեք, պաշտպանեք կենդանիներին:
12. Կյանքին վերաբերվեք դրական հումորով:
«Եթե Դուք լավ եք վերաբերում մարդկանց,ապա ես կարող եմ Ձեզ մեղադրել թաքնված հետաքրքրությունների և նպատակների մեջ: Ինչ էլ, որ լինի բարի եղեք: Մարդիկ կարող են Ձեզ խաբել,սակայն Դուք միևնույնն է ազնիվ եղեք: Միշտ երջանիկ եղեք: Այս ամենը Ձեր և այլ մարդկանց մեջ չէ, այն Ձեր և Աստծո մեջ է»: