Բարդություններով լույս աշխարհ եկավ, բժիշկներն անմիջապես վաճառեցին նորածնի հորը․ Արմինկայի անսպասելի բացահայտումը
Երգչուհի Արմինկան այսօր նշում էր իր 45-ամյակը, որի առիթով Ինստագրամի իր էջում մանկության լուսանկար է հրապարակել՝ կից գրառելով.
«45 տարի առաջ այս օրը Երևանի 8-րդ հիվանդանոցում մե՜ծ դժվարությամբ ու բարդություններով լույս աշխարհ եկավ մի աղջիկ՝ մի մե՜ծ նշանով սրտին, որը բժիշկներն անմիջապես «վաճառեցին» նորածնի հորը` բավական թանկ գնով:
Ու արդեն 45 տարի նա անցնում է իր դժվարին ու բարդ ուղին, որտեղ չի դադարում ամեն օր շնորհակալ լինել նոր օրվա համար` արհամարհելով իր ճանապարհին հանդիպող, ցանկացած խոչընդոտ:
Նա հավատում է, որ դեռ շա՜տ բան ունի անելու և սովորելու… Մա՜մ, Պա՜պ, Շնորհակալ եմ ինձ կյանք պարգևելու համար: Իմ ընտանի՜ք ու ընկերնե՜ր, շնորհակալ եմ, որ սիրում եք ինձ ու ընդունում ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ:
Ձագու՜կս, շնորհակալ եմ, որ ի՛նձ ես ընտրել քեզ մամա: Իմ հավատարիմ լսարա՜ն, անվերջ շնորհակալ եմ քեզ: Շնորհակալ եմ Տե՜ր, երակներումս հավերժ հոսող Հույսի, Հավատի ու Սիրո համար #happybirtdaytome#Arminka45»: