«Բարգավաճ Հայաստանը» դիմումն ուղարկել է Սահմանադրական դատարան
«Բարգավաճ Հայաստանը» դիմումն ուղարկել է Սահմանադրական դատարան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Իմ քայլը» խմբակցության ընդունած Սահմանադրական փոփոխության օրենքը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։
«Հարգելի հայրենակիցներ, որպես ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ուզում եմ տեղեկացնել, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իմ գործընկերները, ես և անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան ուղարկեցինք Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը»,– գրել է նա։