Աշխարհ

Բանտում մահացել է Ալեքսեյ Նավալնին

Ռուս քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է Յամալո-Նենեց ինքնավար օկրուգի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնային պատժիչ ծառայության տեղական վարչությունը։

Նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է զբոսանքի ժամանակ։ Ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Չնայած բժիշկների ջանքերին՝ Նավալնին մահացել է ժամը 14:17-ին։ Նրա մահվան պատճառներն այժմ պարզվում են։

Կիսվել