Բանանով քաղցր կոնֆետներ, որոնք ձեզ կվերադարձնեն մանկություն
Բանանով քաղցր կոնֆետներ, որոնք ձեզ կվերադարձնեն մանկություն
Քաղցր համերը կարծես մեզ վերադարձնում են մանկություն։ Այսօր առաջարկում ենք պատրաստել բանանով կոնֆետներ և վերադառնալ մանկություն ։
Բաղադրություն
Թխվածքաբլիթ – 300 գ
Եփած խտացրած կաթ – 1 ճաշի գդալ
Սև շոկոլադ – 50գ
Բանան – 1 հատ
Ընկույզ – 2 ճաշի գդալ
Բանանով քաղցր կոնֆետներ պատրաստման եղանակը
Մանրացնել թխվածքաբլիթը բլենդերի միջոցով, խառնել այն խտացրած կաթով մինչև համասեռ զանգված ստանալը։
Բանանը մաքրել և կտրատել մանր կտորների: Շոկոլադը հալեցնել ջրային բաղնիքի կամ միկրոալիքային վառարանի մեջ:
Թխվածքաբլիթից պատրաստված զանգվածը ձևավորել «երշիկաձև» և բաժանել 9 մասի ։
Յուրաքանչյուրը հարթեցնելուց հետո, մեջը տեղադրեք բանան։ Դարձնել գնդեր և այն թաթախել հալված շոկոլադի մեջ։ Այնուհետև պարուրել մանրացված ընկույզով կամ կոկոսի փաթիլներով։
Մինչ օգտագործելը պահել սառնարանում։