Մամուլ

Բանակցություններ են կայանալու Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև. «Հրապարակ»

Բանակցություններ են կայանալու Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև

«Հրապարակ» թերթը գրում է, որ վաղը Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև՝ սահմանային գոտում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ, որտեղ կանդրադառնան Հայաստանի սահմաններից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարցին:

Տեղեկությունը թերթին հայտնել են Մոսկվայից իրենց աղբյուրները։

«Հայկական կողմից բանակցություններին կմասնակցեն Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը և սահմանապահ զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը: Ադրբեջանական կողմը կներկայացնի արտաքին հետախուզության ղեկավար Օրխան Սուլթանովը»,–գրում է թերթը:

hh sahman

Նրանց տվյալներով` Ռուսաստանի կողմից մասնակցում է Ռուստամ Մուրադովը, որը մի քանի օր է Մոսկվայում է հենց այդ նպատակով:

Մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Կիսվել