Մամուլ

Բանակից հետո տղու հոգեկանը խախտվել էր, դեմքը չէինք տեսնում. մանրամասներ՝ Գյումրու դաժան սպանությունից

Oragir.News-ի տեղեկություններով` ծնողներին սպանած երիտասարդը հոգեկան առողջության կենտրոնում է հաշվառված։

Oragir.News-ի լրագրողն է եղել դեպքի վայրում, զրուցել հարևանների հետ։

«Շատ կիրթ, շնորհքով մարդիկ էին։ Մայրը բժիշկ էր, հայրը խանութ ուներ, էդտեղ էր աշխատում։ Ինքն էլ չգիտեմ ինչ ասեմ։ Բանակից հետո տղու հոգեկանը խախտվել էր, դեմքը չէինք տեսնում»,- ասում է հարևաններից մեկը։

Մյուս հարևանն էլ պատմում է, որ Նարեկ Ադամյանը հաշվառված էր հոգեկան առողջության կենտրոնում, բայց վերջերս դուրս էին գրել։

Մանրամասները` տեսանյութում։