Մամուլ

Բանակը մեր ուժն է․ անփորձանք ծառայություն տղերք ջան

«Բանակը մեր ուժն է, վստահությունն ու հույսը». 2024թ.-ի ամառային զորակոչը շարունակվում է

Այսօր՝ հուլիսի 17-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:

Զորակոչիկներին ճանապարհելու արարողությանը մասնակցել են Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի «Բերդ» էլեկտրացանցի պետ Անուշավան Մանուչարյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սևակ Բադալյանը, Այգեպար և Պառավաքար բնակավայրերի վարչական ղեկավարներ Արկադի Յամուկյանը, Սարգիս Մարգարյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Լեռնիկ Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք, զորակոչիկների հարազատները:

Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, դիմելով զորակոչիկներին, նշել է. «Սիրելի՛ զորակոչիկներ, այսօր ձեր հերթն է` համալրելու ՀՀ ԶՈՒ շարքերը: Բանակը մեր ուժն է, խաղաղությունը, վստահությունն ու հույսը:

banak gnal

Վստահ եմ, որ ամենայն պատասխանատվությամբ եք իրականացնելու ձեր ծառայութունը բանակում, որովհետև ձեր երակներով հոսում է քաջ տավուշեցու արյունը: Թո՛ղ մայրերի աղոթքը հովանի լինի ձեզ: Խաղաղ պայմաններում իրականացնեք ձեր ծառայությունը: Աստված պահապան բոլորիդ»:

Ելույթ է ունեցել նաև ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժնի ավագ մասնագետ Վահագն Մելիքյանը՝ ստորաբաժանման ղեկավարի և աշխատակիցների անունից խաղաղ ծառայություն մաղթելով զորակոչիկներին:

banak

Նշենք, որ Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ դրամական աջակցություն է տրամադրվել զորակոչիկների ծնողներին:

Նախաձեռնության մեկնարկը տրվել է 2024թ.-ի ամառային զորակոչից: Այն շարունակական է լինելու:

Հավելենք, որ առաջիկայում նախատեսված է հանդիպում նաև 2024թ.-ի ամառային զորակոչի ընթացքում 02.07. 2024թ. և 11. 07.2024թ. Բերդ համայնքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնած զորակոչիկների ծնողների հետ:

Կիսվել