«Բայց ինչ հետաքրքիր է հետևել իշխանական թևի «երազանքներին»»․ Արման Աբովյան
«Բայց ինչ հետաքրքիր է հետևել իշխանական թևի «երազանքներին»»․ Արման Աբովյան
ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Բայց ինչ հետաքրքիր է հետևել իշխանական թևի «երազանքներին»։
Հիմնականում “երազում են” երկու բանի մասին.
Առաջինը – արդեն որերորդ օրն է տարատեսակ իշխնավորներ քննարկում են թե ե՞րբ և ինչպե՞ս ԲՀԿ-ն “զադնի կտա”։
Երկրորդը – լուրջ դեմքով խորիմաստ կանխատեսումներ են հայտնում, թե որ ուժերը կհայտնվեն ապագա Խորհրդարանում։
Կարդում եմ իրենց հարցազրույցները և իրականում, առանց չափազանցության պարզապես արդեն միևնույն է …
Ախր ինչպե՞ս ձեզ բացարտրենք, որ մեր “զադնի դնելու” ձեր ցանկությունները կմնան ընդհամենը ձեր “բյուրեղյա երազանքների” տիրույթում, քանզի մենք, ինչ որ մրցավազքի մեջ չենք։ Հասկացե՛ք, որ մեր խնդիրը, ժողովրդին ինչ որ կերպ հանելն է այս ահավոր իրավիճակից։
Չնայած չեք հասկանա, հաստատ չեք հասկանա ինչ եմ ասում…
Իսկ ինչ վերաբերվում է, թե ապագայում ո՞վ է հայտնվելու Խորհրդարանում, ապա հավատացնում եմ ձեզ, որ մեզ այս հարցը նվազագույնն է հետաքրքրում, մեզ հիմա հուզում են տնտեսական ճգնաժամի հարցերը, գործազրկության հարցերը, ինչպես կանգնեցնել բանկային ալան֊թալանը և այս կարգի բազմաթիվ հարցեր, իսկ դուք ավելի լավ է ձեր քաղաքական ուժի օրեցօր ավելացող “դարդերը” քաշեք, այլ ոչ թե ժողովրդի փոխարեն որոշումներ կայացրեք»։