Մամուլ

Բաղրամյան պողոտայում անչափահասների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Shamshyan.com-ը հայտնում է․ Այսօր՝ օգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բաղրամյան պողոտա 70 շենքի բակում դանակահարություն է տեղի ունեցել։ 

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բակում գտնվող զրուցարանի տարածքում հայտնաբերվել են արնանման հետքեր, թղթախաղի համար օգտագործվող քարտեր։

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ որովայնի ձախ կեսի և գլխի հատվածում դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Տ. Օ.-ն է, ում նշված հիվանդանոցում առաջին անհրաժեշ բուժօգնություն ցուցաբերելուց հետո ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

danakaharutyun vichabanutyun

Ոստիկանությունն ու քննչական բաժինը գիտեն ենթադրյալ դանակահարություն կատարող կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև ճշտել են՝ ինչն է եղել դանակահարության պատճառը։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել