Մամուլ

Բաղրամյան փողոցում քաղաքացին փորձել է իրեն նետել Սերժ Սարգսյանի ավտոշարասյան տակ

Բաղրամյան փողոցում քաղաքացին փորձել է իրեն նետել Սերժ Սարգսյանի ավտոշարասյան տակ

Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում: 

Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` մի կին փորձել է իրեն նետել Սերժ Սարգսյանի ավտոշարասյան տակ:

Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան, երբ Սերժ Սարգսյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ նախագահական առանձնատնից գնալիս է եղել Բաղրամյան 26:

Սակայն տեղում հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողները կանխել են դեպքը:

Նշենք, որ ԱԺ նիստերին զուգահեռ Դեմիրճյան փողոցի այն հատվածում, որտեղից ելումուտ են անում պատգամավորները, ամեն օր կարելի է տեսնել սոցիալապես անապահով քաղաքացիների խմբերի, ովքեր սպասում են պատգամավորներին` նրանցից օգնություն խնդրելու համար:

Կիսվել