Բախվել են բեռնատարն ու «Ford»-ը. բժիշկները տեղում օգնություն են ցույց տալիս
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 116 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են «Ford» և «Shacman» մակնիշի բեռնատարը:
Վթարի հետևանքով 1 հոգի, ով գլխի հատվածում վնասվածք է ստացել, օպերատիվորեն ժամանած «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պազվում է վարորդների և բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Ford»-ն էլ հարվածել է ճանապարհի եզրին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշներին՝ կոտրելով մի քանիսը: