ՄամուլՏեսանյութ

Բախումներ մահացած զինծառայողի հարազատների և ոստիկանների միջև (Տեսանյութ)

Բախումներ մահացած զինծառայողի հարազատների և ոստիկանների միջև

Արմավիր-Երեւան մայրուղու վրա բողոքի դուրս եկած մահացած զինծառայողի հարազատների եւ ոստիկանների միջեւ բախումներ տեղի ունեցան:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ոստիկանները փակել են Արմավիր-Երեւան մայրուղին եւ թույլ չեն տալիս հարազատներին գալ Երեւան:

Ըստ նախնական տեղեկությունների` մահացած զինծառայողի հարազատների հետ հանդիպման է գալիս նաեւ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նշենք, որ Արցախում` զորամասի հրաձգարանում հունվարի 30-ին մահացած զինծառայողի հարազատները չեն հավատում մահվան պաշտոնական` ինքնապանության վարկածին:

Տեսանյութը ստորև

Կիսվել