Բալիկի ծննդին ընդառաջ Քրիստինա Եղոյանը մեկնել է ԱՄՆ
Բալիկի ծննդին ընդառաջ Քրիստինա Եղոյանը մեկնել է ԱՄՆ
Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ երեխայի ծննդին ընդառաջ Քրիստինան մեկնել է ԱՄՆ։
Մեկնելուց օրեր առաջ Քրիստինան Ինստագրամի իր էջում հարցում էր կազմակերպել՝ հետևորդներից հետաքրքրվելով, թե որտեղ կցանկանան նրանք լինել տվյալ պահին, ապա նշել էր, որ ինքը կցանկանար լինել Լոս Անջելեսում։ Օրերս երգչուհին արդեն մեկնել է ԱՄՆ։
Ի դեպ, Քրիստինան առ այսօր չի խոսել իր հղիության մասին, նա փորձում է լայն զգեստներ հագնել, որպեսզի քողարկի կարգավիճակը։ Քրիստինան տեսահոլովակ է նկարահանել, որով էլ առաջիկայում կներկայացնի գեղեցիկ կարգավիճակը։
Հիշեցնենք, որ Քրիստինան ամուսնացել է մարտի 10-ին: Երգչուհու ընտրյալը Սիմոն Խաչատրյանն է: Զույգի հարսանիքը շատ քննարկվեց շքեղության տեսանկյունից, երեկոյի ընթացքում Քրիստինան երեք անգամ զգեստափոխվել էր: