Մամուլ

Բալասանյանի «մեսիջը» նոր իշխանություններին. նման լեզվով Փաշինյանի հետ խոսելը կարող է ծանր նստել նրա վրա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ Բալասանյանների ընտանիքը պատրաստվում է վաճառքի հա­նել Գյումրիում գործող «Անուշարան» հրուշակեղենի ֆաբրիկան, որտեղ աշխատում է շուրջ 100 աշ­խատակից:

Բալասանյանները դրանով փորձում են «մեսիջ» ուղարկել նոր իշխանություններին, որ եթե շարունակեն իրենց վրա տուգանքներ գրելու քաղաքականությունը, ապա աշխատա­տեղեր կփակվեն, ինչը Գյումրիի նման աղքատ քաղաքում կարող է հակաիշխանական բունտի հանգեցնել: Բայց Նիկոլ Փաշինյանին ճանաչող­ներն ասացին, որ նման լեզվով նրա հետ խոսելը կարող է շատ ծանր նստել Բալասանյանի վրա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվել