ՄամուլՏեսանյութ

Բաժանվանք 5 մասի, իրար ասինք՝ դավաճան, լավ բանի չենք հասնի. Սասուն Միքայելյան

Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Հայկական բանակի կազմավորման օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

«Ես որպես Երկապահի նախագահ, այս կառույցի ղեկավար, մենք 44-օրյա պատերազմից հետո մինչեւ այսօր դիրքերում ենք: Կարամ մի հատ տվյալ ասեմ, որը գաղտնիք ա, 2023 թվականին 8 հազար քանի հարյուր մարդ դիրքերում է եղել, հայ զինվորի կողքին է եղել:

Մենք  մեր առաքելությունը կատարում ենք, շատ մարդիկ տեղյակ չեն, շատ մարդիկ այսօր հերոսացել են, չգիտեմ ինչեր են խոսում, բայց Երկրապահն իր տեղում է: Ինչ վերաբերում բանակին, սպարապետը մի լավ խոսք ուներ, ասում էր՝ տարվա 365 օրն էլ բանակի օրն է:

Մենք պետք է այդ հոգեբանությամբ, այդ հենքի շուրջ համախմբված լինենք, որ կամաց-կամաց մեր այս վիրավոր բանակը կարողանանք ոտքի կանգնեցնենք»,-ասաց նա: 

Կիսվել